Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ո՞րն էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գլխավոր արդյունքը

Ո՞րն էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գլխավոր արդյունքը
07.09.2025 | 12:03

Ռուսաստանի առաջնորդությամբ, բայց ոչ վերադասությամբ, ձևավորվում է համաշխարհային դաշինք, որի հիմքում ընկած է պետությունների ինքնիշխանությունը։ Այսինքն, Ռուսաստանի առաջնորդությամբ ձևավորվում է ինքնիշխանների համաշխարհային դաշինք։

Այդ դաշինքի անդամ կարող է լինել ցանկացած պետություն, ով ցանկանում է ազատագրվել հավաքական Արևմուտքի գաղութատիրական լծից և ձեռք բերել ինքնիշխանություն։

ՇՀԿ գագաթնաժողովի արդյունքում երևացին ձևավորվող բազմաբևեռ աշխարհի (ուժային կոմպոնենտով այն առայժմ կլինի երկբևեռ) ուրվագծերը, որտեղ հավասարության սկզբունքով մի ճամբարում կլինեն Ռուսաստանը, Չինաստանը, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Հնդկաստանը, Իրանը և ինքնիշխանության ձգտող այլ պետություններ, իսկ մյուս կողմում կլինի ԱՄՆ և իր դաշնակիցների գաղութատիրական ճամբարը, որի հետ «դաշնակցած» պետությունները կլինեն ինքնիշխանությունից զուրկ, թալանվող ու շահագործվող գաղութներ։

Հայաստանի ընդդիմադիր ուժերն ու գործիչները, իրենց քաղաքական օրակարգով, կարող են այսօր ուղղորդել ժողովրդին դեպի Ռուսաստանի առաջնորդությամբ ձևավորվող ինքնիշխանների դաշինք կամ պայմանավորվել Արևմուտքի հետ Հայաստանի հաջորդ գաղութային ադմինիստրացիայի մաս լինելու մասին։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3908

Մեկնաբանություններ